Դերյա[ա]դան չըխուփսան, խոբ ինջի-մարջան,
Ղիմեթ[լ]ու ջավահիր` լալ արասինդա,
Յա՛ր, դիլուն շաքարդուր, դըհանուն շուշա,
Լաբլարուն բադամդուր, բալ արասինդա:
Գալ գոզալ, ռահմ էյլա, ղանումի գիրմա,
Դիշլարուն ինջի թաք դուզուլմիշ շիրմա,
Սաչլարուն շարբաբի, զիլփլարուն սիրմա,
Ջամալուն ղամարդուր խալ արասինդա:
Յավրի քաքլիգ քիմի դաղա սաքիլմիշ,
Ղոյնի բաղդուր, շիր շամամդան աքիլմիշ,
Էլա բիլդում, հադիդադան չաքիլմիշ.
Ինջա բելին թիրման շալ արասինդա:
Զա՛ր Փըրանգի` շահ բաջինդան ղաչիլմիշ,
Բանովշասան` բըհեշտ բաղդա սաչիլմիշ,
Ալագոզլար գուլ-ղոնչադան աչիլմիշ,
Ջիղա ղաշ բոյանմիշ սալ արասինդա:
Էշխ ուստինա վարուփ, բիրդան ալմիշամ,
Բաղրումի դալուփդուր, թիրդան ալմիշամ,
Սայաթ-Նովամ. դիար` Փիրդան ալմիշամ,
Բութամ, սան չըխուփսան փալ արասինդա:
|
|
Ծովից հանած թանկ մարգարիտ ու մարջան,
Արժեքդ լալ ու գոհարի արանքում,
Լեզուդ` շաքար, վարդ բերանդ` ըմպանակ,
Շուրթերդ` նուշ, ղանդ* ու մեղրի արանքում:
Գօզալ, խղճա, մի մտիր մեր արյան մեջ.
Լալ-ակռեքդ են շարած փղոսկրի մեջ,
Մազդ` մետաքս, խոպոպդ` արծաթի մեջ,
Դեմքդ լուսին` սև խալերի արանքում:
Սարի սիրուն կաքավի ես նմանած,
Ծոցիդ այգում քաղցր շամամ է ցանած,
Թվում է թե ճախարակից է քաշած,
Բարակ մեջքդ` ընտիր շալի արանքում:
Ֆրանկի զարդ` Շահի տուրքից փախս արած
Մանիշակ ես` դրախտ-այգում ծիլ արած,
Ջինջ աչքերդ` վարդ կոկոնից բաց արած,
Դեմքդ` թագ ու փետրափնջի արանքում:
Սիրո հասա, այրող հրով եմ բոցվել,
Սիրտս դաղեց, յարիս նետից եմ խոցվել,
Սայաթ-Նովեն սուրբ Հովաննուց** է հայցել,
Հույսը` բախտի ու հմայքի արանքում:
|