Այդպիսի թարգմանությունների անհրաժեշտության մասին բազմիցս խոսել են ոլորտի այնպիսի անվիճելի հեղինակություններ ինչպիսիք են Նիկոլ Աղբալյանը, Հովհաննես Թումայանը, Մորուս Հասրաթյանը, Պարույր Սևակը և այլոք։ Ահա, ելնելով ասվածից, մենք ձեռնմուխ եղանք Սայաթ-Նովայի բոլոր հայերեն բանաստեղծությունները (խաղերը) արդի գրական արևելահայերենի փոխադրելու գործին: Նշենք նաև, որ այս քանակով արևելահայերեն փոխադրություններ կատարվում են առաջին անգամ։
Կայքի «ԽԱՂԵՐ» բաժնում կգտնեք Սայաթ-Նովայի ինքնագիր «Դավթարում» առկա բոլոր հայերեն խաղերի բնագրերը (դավթարի հերթականությամբ) և զուգահեռ՝ մեր կատարած գեղարվեստական փոխադրումները: Կայքի այցելուն հնարավորութուն ունի ոչ միայն կարդալու, այլև լսելու դրանք մեր դասական երգիչների ու ասմունքողների կատարմամբ։ Խաղերի «Հավելված-1» ենթաբաժնում զետեղված են ութ խաղ, որոնք չկան ինքնագիր դավթարում։ Դրանց բնագրերը գտնվում են Սայաթ-Նովայի կրտսեր որդու՝ Օհանի (Իվան Սայադով) վրաց արքայազն Թեյմուրազ Բագրիատիոնի պատվերով Ս.Պետերբուրգում 1823 թ-ին գրի առնված մի ժողովածուում։ «Հավելված-2» ենթաբաժնում առկա են այլևայլ աղբյուրներում հայտնաբերված 13 խաղ, որոնց մի մասի հեղինակային պատկանելությունը չի երաշխավորվում:
«ԹՈւՐՔԵՐեՆ ԽԱՂԵՐ» ենթաբաժնում առկա են Սայաթ-Նովայի օսմաներենի բարբառներից մեկով գրած 22 ընտիր խաղի հայատառ բնագրերը և դրանց՝ մեր կողմից կատարված գեղարվեստական թարգմանությունները, որոնց համար հիմք ենք ընդունել լուսահոգի արևելագետ Նիկոլայ Գևորգյանի տողացի թարգմանությունները։
«ԿԵնՍԱԳՐՈւԹՅՈւՆ» բաժնում շարադրված են Սայաթ-Նովայի կենսագրության այն դրվագները, որոնց մասին կան պատմական արժանահավատ փաստեր, մի կողմ թողնելով տարբեր ժամանակներում տարբեր մարդկաց կողմից խիստ կասկածելի մեթոդների կիռարմամբ մոգոնված լեգենդներն ու բանդագուշանքները։
«ՆՅՈւԹԵՐ» բաժնում այցելուն կարող է ծանոթանալ սայաթնովագիտության այլևայլ խնդիրներ լուսաբանող հոդվածներին, լսել ձայնագրությունները և օգտվել նոտաներից։ Նոտաները մեզ է տրամադրել ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» մշակութային միության ղեկավար Թովմաս Պողոսյանը (տես՝ «Գանձարան հայ աշուղական երգերի. Սայաթ-նովա» Եր. 2012 աշխատությունը)։ Նոտագրությունը կոմպոզիտոր և թառահար Արտեմ Խաչատուրինն են։
«ՀՈԴՎԱԾՆԵՐ Եւ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ենթաբաժնում կարող եք նաև կարդալ հայերեն 6 ընտիր խաղի ռուսերեն թարգմանությունները, որոնց հեղինակը երջանկահիշատակ Ռաֆայել Պապայանն է։
Կայքի այցելուները կարող են կիսվել իրենց տպավորություներով և ուղղել իրենց առաջարկություններն ու հարցերը, որոնց սիրով կպատասխանենք։
|