Նազլու յար ագնինա գեյմիշ խաթաբանդ, (խաթա բանադ)
Նալի ղըզըլ քոլասինդուր, ալաթափ,
Յար այվանուն այնասինդուր խաթաբանդ,
Դուզմիշ մեյփուր շուշա ղըզըլալաթափ: (ղըզըլլաթուբ)
Էշխուն ասլան քիմի ջանում նազլու յա՛ր,
Չաք խանջալի, վո՛ւր սինամի, նազլու յա՛ր,
Սանինան քի բաղա վարդուղ, նազլու յա՛ր,
Իթուրդում աղլումի, ախտարալա-թափ:
Ալմազ անգուշտարին թախմիշ մար ալա,
Ղաստ էյլամիշ, իստար ջանում մար ալա,
Ման օվչիամ, արզուլարում մարալա,
Գեջա-գունդուզ գոթուրմիշամ ալա թափ:
Դադում չոխդուր, դեմագ օլմազ, աղալա՛ր,
Նազլու դիլբար գեինուփտուր աղ-ալար, (աղ-ալլար)
Օնուիչուն գոզլարում ղան աղալար, (աղլար)
Դալի քովուլ զավ[թ] տութմեիր ալա թափ:
Բանդա Սայաթ-Նովա զավալ օլմասուն,
Ջանի թան իչինդա զավալ օլմասուն,
Յա՛ր, ման օլիմ, սանա զավալ օլմասուն,
Օզ ալինան թոփրախումի ա լաթ[թ] ափ: |
|
Նազան յարի հագին մահուդ նուրբ հյուսած,
Ոսկե կոշկի գունեղ քուղերն ոլորած,
Սրահներում` հայելիներ դրվագած,
Թարեքներում` ընտիր գինով լիքը թաս:
Առյուծի պես հոշոտեցիր, նազան յա՛ր,
Սուր դաշույնով սիրտս խոցիր, նազան յա՛ր,
Արի քո հետ այգին գնանք, նազան յա՛ր,
Գուցե կորած խելքս գտնես ու ինձ տաս:
Օձաճկուն ձեռքի մատին լալ անգին,
Կուզե հոգիս ա՛ռնի` պա՛հի փրկագին,
Ես որսկան եմ կարոտած իմ եղնիկին,
Զոր ու գիշեր միայն տանջանք ինձ կտաս:
Դարդս շատ է, մեկ-մեկ ասել չի լինի,
Նազան յարիս հագին բեհեզ ծիրանի,
Նրա համար աչքս արյուն է լալիս,
Որ խենթ սիրտս չսովորեց ո՛չ մի դաս:
Սայաթ-Նո՛վա, մեղք ես, փորձանք չտեսնես,
Անմահ հոգիդ մարմնիդ մեջ չկործանես,
Յա~ր, մեռնում եմ, կյանքում վատ օր չտեսնես,
Միայն մի բուռ հողը վրաս ափով տաս:
|