Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
55. 55.
բնագիր
 
թարգմանություն

Այիբբենըն կարդացիլ իմ դասէդաս,
Հասայ Ռա, Է, հասայ Ջէ, հասասէ.
Անգըրծակի մէ ձէն էկաւ դասէդաս,
Անգաճ կալայ, չիմացայ ի՞նչ հասասէ:

Հազար տարին մարդու աչքին թաքավուր.
Քա~նի տընանգ, քա~նի հարուստ, թաքաւուր.
Չի հարցընի աղքատ, հարուստ` թաքաւուր.
Մահըն վուր կայ, առանց կաշառք հասասէ:

Դառնացաւ, թըթվեցաւ կինքըս, ծովացաւ.
Ա~խ քաշիլէն սիրտըս նընգաւ ծովացաւ,
Կաթիլով, կաթիլով դարդըս ծովացաւ.
Մէ մարդ չըկայ, վուր ինձ խըրատ հասասէ:

---------------------------------------------

Հազար տարին մարդու աչքին քարասուն.
Ո՞վ է մնացի աշխարհումըս քարասուն.
Սայաթ-Նովա, տարին էլաւ քարասուն`
Դուն մահի հիդ, մահըն քիզ հիդ հասասէ:

 

Այբուբենը կարդացել եմ դասեդաս,
Հասա Ռա, Է, հասա ՋԷ, հասա ՍԷ
Հանկարծակի մի ձայն եկավ դասե դաս,
Ունկնդրեցի, չիմացա թե ի՞նչ կասե:

Հազար տարին մարդու աչքին թաք մի օր,
Քա~նի տնանկ, քա~նի հարուստ` թե գա որ,
Չի հարցնի աղքատ հարուստ, թագավոր,
Մահն որ կա, մի անկաշառ պահակ է:

Դառնացավ ու թթվեց կյանքս, կծվեցավ,
Ախ քաշելուց սիրտս ընկավ ծովի ցավ,
Կաթիլով, կաթիլով վիշտս ծովն ածվավ,
Մի մարդ չկա, որ ինձ խրատ լավ ասե:

---------------------------------------------

Հազար տարին մարդու աչքին քառասուն,*
Ո՞վ է մնացել աշխարհումն քարե սյուն,
Սայաթ-Նովա, տարին եղավ քառասուն,**
Դու մահի հետ, մահն քեզ հասվեհաս է:

Էս հայերէն թէջնիս է (Օհանի ծան.):   * Նշանակությունը հետևյալն է` տառապանքիս 40 տարին 1000 տարվա պես անցավ:
** Նկատի ունի ոչ թե իր տարիքը, այլ իր քառասնամյա տառապանքը: Այլապես տարօրինակ կլիներ, որ քառասուն տարեկան երիտասարդ մարդը մտահոգվեր մահվան մասին:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.