Այիբ Ա՛ստուաձ սիրիս, Բէն բա՛րի կացի.
Գիմ գագաթըդ ա՛րա Դա ու Այիբ Թո (դաթ)
Եչ երանի չըկայ Զա զալում մարդուն.
Է, Ըթ էրե՛սիդ դի Թո ու Այիբ Թո: (թաթ)
Ժէ ժամանակ հասաւ աչքիրիս` լալու.
Ինի ինձ գըցեցիր դարդըս վուղբալու.
Լիւն լալով իմ յիս աշխարհիս մընալու.
Էնդուր վա~խ քաշեցի Խէ ու Այիբ Թո: (խաթ)
Ծա ծովումըն մընաց, դուս չէկաւ նաւըդ.
Կէն կամով աւելցըրար սըրտի ցաւըդ.
Հո համան կանչում իս Ձա ձայնով դաւդ.
Ղատ ղաբուլ կաց` ճարիս Ճէ ու Այիբ Թո: (ճաթ)
----------------------------------------------
Րէ րուն Ցո ցամքիլ է, Հիւն հունար ունի.
Փիւր փակեցին դուռըն, Քէ՛նը քար ունի.
Եւ, Օ, Ֆէն կարդալու Աստուաձ ճար ունի,
Հա՛լալ Սայաթ-Նովուն Կէն ու Այիբ Թո: (կաթ) |
|
Այբ Ա՛ստված սիրես, Բեն բարի մնա1,
Գիմ գլուխդ Դա՛րձ հեզ ու խոնարհ մնա,
Եչ երանի չկա Զազրելի մարդուն
Է, Ըթ էրե՛սդ Թող համեստ մնա:
Ժէ ժամանակ հասավ աչքերիս` լալու,
Ինի ինձ գցեցիր դարդս ողբալու,
Լիւն լացով եմ ես աշխարհիս մնալու,
Էնդուր վա~խ քաշեցի Խէ խաթա-շառից:
Ծա ծովում մնաց դուրս չեկավ նավդ,
Կեն կամոք ավելցրիր քո սրտի ցավդ,
Հո հա~ կանչում ես Ձա ձայնով ողբդ,
Ղատ ղաբուլ* Ճէ ճարես կորեկահացդ:
----------------------------------------------
Րէ րուն ** Ցո ցամքել է, Հիւն հունար ունի,
Փիւր փակեցին դուռն, Քէնը քար ունի,
Եւ, Օ, Ֆէն կարդալու Ա՛ստված ճար ունի,
Հալալ Սայաթ-Նովա, կերածդ կաթը:
|