Շատ մարդ կասե` ես իմ յարին կարոտ եմ`
Լեյլի-Մեջլումն էլ չեն եղել էս հալով.
Մարդ պիտի շարունակ բերանդ տնտղի.
Խոսք ես ասում առակներով-ակնարկով:
Քաղցր լեզու ունես` շաքար ու շարթին*.
Մազերդ ռեհան են` փաթաթված վարդին,
Քեզ զարդարված տեսնեմ ես ծաղկազարդին`
Հագած լինես մետաքս` կարմիր կերպասով:
Կա՛մ ինձի կորցրեք, կա՛մ մի բան արեք,
Խփե՛ցեք, մի տեղս մի նշա՛ն արեք,
Թեկուզ սրա համար քարա՛սպան արեք`
Չեմ կշտանում գոզալի հետ խոսելով:
Արդյոք ո՞նց դիմանամ ես էսչափ ցավին,
Աչքիցս հոսում է արտասուք-արին,
Օրն իր շաբաթով կարոտ իմ յարին,
Ոնց որ խեղճ բլբուլը` վարդին տեսնելուն**:
Խելքս տարավ` ես իմ փերուն չե՛մ տեսել.
Անգութին ու ուխտազանցին չե՛մ տեսել.
Սայաթ-Նովեն ասաց` յարին չե՛մ տեսել.
Ման եմ գալիս` արտասուքս հոսելով:
Ասմունքող՝ Բաբկեն Ներսիսյան
* շարթին – անհալ մեղր
** Բնագրի «տիսալովը» բռնազբոսիկ բառ է, որ հանգի համար օգտագործել է Բանաստեղծը: Այդպիսին է նաև վերջին «հուսալով» բառը:
Ձեռագիր դավթարում 3-րդ տանը հաջորդում է մի անավարտ քառյակ ջնջված հեղինակի կողմից:
Ահլի թաքավուր իս, յաղութ ալմաս իս,
Մին արզուհալ ունիմ, աջապ ինչ կոսիս,
Գուզիմ թե դռանըտ ծառայ դառնամ յիս,
Չուն դիդարետ...