Ղուլաղ ասուն բաս բանդիա :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ԹՈՒՐՔԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
22. 22.
բնագիր
 
թարգմանություն

Ղուլաղ ասուն բաս բանդիա, ղազիլա՛ր,
Չոխ ուստադլար բիզդան բաշ իդի, գեթտի,
Ինանմասուն, դունյա բե էյթիբարդուր,
Չոխ աշուղլար էշխ յոլդաշ իդի, գեթտի:

Չոխ աշուղլար օլդի` յարա ղալմադի,
Չոխ զուբան լալ օլդի` բարա ղալմադի,
Դունյա Սկանդար Զուլղարա ղալմադի,
Հուջրալարի զարղումաշ իդի, գեթտի:

Մուսա փեյղանբար, քի Թուր դաղա չըխտի,
Աջդահի սարինա ղամզասին թախտի,
Ռուի շափաղինան ալամըն յախտի,
Նար յանդուրան դաղ ու տաշ իդի, գեթտի:

Օ վախտ ենգիլանուր քոհան յարալար,
Ղոում-ղըսըմ մանի դիլսիզ գորալար,
Դոստ ու համդամ բիր բիրինա սորալար,
Աջաբ, նաշաքիլ յաշիդի, գեթտի:

Հար եթանա ջան դիանի դեիրսիզ,
Սորուշանլար նովջիվանի դեիրսիզ,
Ագեր բու Սաիաթ-Նովանի դեիրսիզ,
Սաբահ հալալ աշտի չաշ իդի, գեթտի:

 

Դատավորներ, ա՛կանջ դրեք ձեր ճորտին,
Շատ վարպետներ եկան ու անհետ անցան,
Հավատ չածեք դուք սուտ ու փուչ խոսքերին,
Սիրո ընկեր շա~տ աշուղներ անցկացան:

Յարին կարոտ շա~տ աշուղներ հող դարձան,
Ձայնը կորցրին, շատ լեզուներ համրացան,
Ալեքսանդր Նվաճողն էլ հող դարձավ,
Ու կուտակված անթիվ գանձեր չքացան:

Մովսեսը սեգ Սինա լեռը մագլցեց,
Վիշապակուռ գավազանով հարվածեց,
Աստծո շողքը արար-աշխարհը վառեց,
Կրակ-բոց կար` բոլորն անհետ անցան:

Թե որ մարդիք ինձ անջիգար անուն տան,
Հին վերքերս բացվեն, արյուն կծորան,
Մարդիք իրարու զարմացած հարց կտան,
«Էս ի՞նչ տեսակ կյանք էր, եկավ ու անցավ»:

Նոր մարդ տեսաք, ջան ասող եք համարում,
Ամեն մեկին ջահել-ջիվան եք ասում,
Եթե Սայաթ-Նովու հալն եք հարցնում,
Լույսը բացվեց ու լույսի հետ անցկացավ:

Էսպես հաղանա-ղափիա. Արութինի ասած:  
 
 
prev poetry Հաըերեն #1 խաղ
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.