Ման բեյլա սոյլադում բեմուրվաթ յարա.
Բաղչա սանդան, բեջմաղ մանդան, բաղ սանդան,
Գորաղ, ռազի օլուր բաղման բաղսըզա,
Շամամ սանդան, քեսմագ մանդան, թաղ սանդան:
Գոր, նա գիրմիշ բանդասինուն ղաստինա,
Աջալ քիմի ջանում ալմիշ դաստինա,
Էշխուն ղոյմազ, ղոնիմ բաղուն ուստինա,
Ղոնչա սանդան, բուլբուլ մանդան, զաղ սանդան:
Էշխ[ու]նդան ջունունամ, օլմիշամ բեքար,
Զուբանում յայ թաքի ջիսմումի սոքար,
Բուղադար դարդ օլուր, բու սինամ չաքար,
Ղամզա սանդան, դուգուն մանդան, դաղ սանդան:
Յա՛ր, սանուն լաբլարուն շաքար-բալ իչտի,
Օնուիչուն դիդար ջունուն չալիշտի,
Էշխ նարինան, յա՛ր, բու ջանում ալիշտի,
Աթաշ սանդան, փարվան մանդան, յաղ սանդան:
Սայադ իդում, թարլան բանդումա դեգդի,
Մարալա յայ չաքտում` գանդումա դեգդի,
Սայաթ-Նովամ դիար` ղանդումա դեգդի,
Շաքար սանդան, շարբաթ մանդան, շովղ սանդան:
|
|
Խնդիրք արի անգութ յարին ու էսպիսի խոսք ասի,
Այգին` քեզնից, խնամքն` ինձնից, ծառ ու ծաղիկը` քեզնից,
Կտեսնենք թե քո պարտեզի այգեպանը ի՞նչ կասի,
Քեզնից` շամամ, ինձնից` կտրել, վարդի թուփը` քեզանից:
Տե՛ս, թե ծառադ ինչ է դրել իր մեղավոր մտքումը,
Մահու նման հոգիս առավ է՛ն իր սիրուն ձեռքումը,
Սիրեկանս ինձ արգելեց ման գալ սիրո այգումը,
Քեզնից` կոկոն, ինձնից` սոխակ, երգ ու խաղը քեզանից:
Խելքս գլխիցս թռցրած` խեղճ ու անգործ եմ դարձել,
Լեզուս մի սուր նետի նման տկար մարմինս է խոցել,
Էսքան վիշտը էս քրքրված սրտումս եմ պարփակել,
Նազը` քեզնից, խոցը` ինձնից, այրող խարանը` քեզնից:
Քաղցր-քաղցր շրթունքներիդ շաքար ու մեղր ես քսել,
Էդ պատճառով խենթացրել ես, ու խելքս գլխից տարել,
Սիրուդ վառման թեժ կրակով յա՛ր իմ հոգիս ես այրել,
Բոցը` քեզնից, թիթեռն` ինձնից, ընտիր ձեթը` քեզանից:
Ես որսկան եմ, թռչնորս բազես սխալմամբ ցանցին դիպավ,
Եղնիկին արձակած նետս շուռ եկավ սրտիս դիպավ,
Սայաթ-Նովա, էն քո հոգու արնածոր վերքին դիպավ,
Մեղրը` քեզնից, շարբաթն` ինձնից, քեֆ-խնջույքը` քեզանից: |