Դարդում չոխդուր դիա բիլմամ :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ԹՈՒՐՔԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
16. 16.
բնագիր
 
թարգմանություն

Դարդում չոխդուր, դիա բիլմամ ալամա,
Արզուհալում վարդուր Խան ուզարինա.
Դողրու քեսուն դողրու էթսուն դիվանում,
Սուչլու իսամ, վերսուն ղան ուզարինա:

Չունքի արզուհալում ալդում ալումդա,
Սանսան Բադեշխանդան գելան լալում դա,
Բու իդի յազըլմիշ արզուհալումդա.
«Ման յարա ղուրբանամ, ջան ուզարինա»:

Ղայադա գուլ բիթմազ, չուրունուր թաղի,
Յաղսիզ իշուղ վերմազ, սոնար չիրաղի,
Ղարղա օլան նեյլար բաղչա ու բաղի.
Բուլբուլդուր դուշմիշ գուլշան ուզարինա:

Եթան ղալխար դերյա ումանլուգ Էյլար,
Օզ-օզինի գորար, գումանլուգ Էյլար,
Օ քի յաղշիլուգա յամանլուգ Էյլար,
Դուշար նամագինան նան ուզարինա:

Բու յոլ փիրդան, փիր-ուստադ[դ]ան ղալուփդուր,
Օնուիչուն քովլում էշխա դալուփդուր,
Վադա եթտի, Սայաթ-Նովա օլուփդուր.
Թափշուրուն թաբութի թան ուզարինա:

 

Վիշտս ծով է, մարդկանց պատմել չի լինի,
Թուղթ եմ գրել «Խա~ն, մնացի քո հույսին»,
Խնդրանք ունեմ, որ դատս արդար լինի,
Թե մեղք ունեմ, թող ինձ դահիճի հույսին:

Խնդրագիրս դե որ առա ձեռքիս մեջ,
Ասեմ քեզ, լալ, գոված Բադեշխանի* մեջ,
Աղերսել եմ էդ իմ գրած թղթի մեջ,
Կյանքս` մատաղ, հոգիս էլ յարի հույսին:

Ժեռ քարերին արմատ չի տա ալ վարդը,
Առանց ձեթի կարճ կյանք ունի ճրագը,
Այգի, պարտեզ ի՞նչ կանի սև ագռավը,
Սոխակն է միշտ ծաղկուն վարդերի հույսին:

Նորելուկը իրեն փորձված կկարծի,
Ուրիշ մեկին չի տեսնի ու նկատի,
Էն մարդը, որ լավը վատով հատուցի,
Անարժան է, չմնաս նրա հույսին:

Էս ճամփեն մեզ փիր-**վարպետներից մնաց,
Էդ պատճառով սիրտս սիրով է լցված,
Պահը եկավ ու Սայաթ-Նովեն մեռավ,
Տարան թողին էն սև դագաղի հույսին:

Էս ղափիա է. Արութինի ասած. ապրիլի 20-ին, քրոնիկոնի 441-ին (1753):   * Բադեշխան - լալ-սուտակի հանքավայրի անուն է:
** Փիր - իմաստուն
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.