Ավչիդան ղուրթուլմիշ մարալա բենգզար
Համ հաիլի, համ արլի յար գելեիր,
Զինախտանի խալլի, լաբլարի բալլի,
Բելի ղիզիլ քամարլի յար գելեիր:
Դելի քովուլ, բու դուգունդան ալուփտուր,
Էշխ փոլադ զանջիլի, քունդան ալուփտուր,
Էլասըն շափաղի գունդան ալուփտուր,
Մահ-ջամալլի, ղամարլու յար գելեիր:
Օզի մալաիքդուր, անասինա բա՛խ,
Դիշլարին ինջիդուր, դանասինա բա՛խ,
Սիա[հ] թել բոլուփտուր, շանասինա բա՛խ,
Զիլիփլարի շահմարլու յար գելեիր:
Գոզալ, էշխուն բու սինամի դալուփտուր,
Ջունուն էթմիշ, նար-աթաշա ղալուփտուր,
Քովլում շըհարինա բորան սալուփտուր,
Զըմիստան թաք զահմարլու յար գելեիր:
Սաչլարի սընբուլդուր, զիլփլարի սաիլ.
Յարաբում յարաթմիշ գոզալա ղաիլ,
Ռափիղ Սայաթ-Նովա, օլգիլ համաիլ,
Ղավթանի ղալամքարլի յար գելեիր: |
|
Որսկանից փրկըված եղնիկի նման,
Համեստ ու ամաչկոտ յարն է գալիս,
Դեմքը խալերի մեջ, շրթունքը` մեղրի,
Մեջքին` ոսկե քամար յա՛րն է գալիս:
Ո՛վ իմ խենթ սիրտ, խորը վերքեր ես ստացել,
Սիրո շղթա ու կապանքներ ես ստացել,
Էդ ճաճանչը` արեգակից ես ստացել,
Չքնաղ ու լուսերես յա՛րն է գալիս:
Ինքը հրեշտակ է, բա մորը նայեք,
Ակռեքն մարգրիտ, հատ-հատ դուք նայեք,
Հյուսած սև մազին, սանրին դուք նայեք,
Գալարուն հյուսքերով յա՛րն է գալիս:
Սիրո՛ւն, սերդ թշվառ սիրտս է խոցել,
Ինձ խենթացրել, վառման կրա՛կն է գցել,
Սրտիս շենը բուք ու բորան է գցել,
Ձմռան պես ավերող յա՛րն է գալիս:
Մազը սմբուլ, խոպոպները ալիքվող,
Տերն է ստեղծել` էն սիրունին առինքնող,
Սայաթ-Նովա, եկ ու դարձիր հմայող
Ընտիր զուքսեր հագած յա՛րն է գալիս: |