Եա՛ր, քու կարօտըն քաշում իմ անմահական ջըրի նըման,
Ռա՛հմ արա, դուռըդ իմ էկի օջախի ու փըռի նըման,
Սէրըդ սիրտըս կէս է արիլ ջահվարդարի թըրի նըման,
Էշխիդ ալավըն ինձ էրից բաբէլական հըրի նըման:
Էլ քա՞նի գըցիս սարէսար, ռա՛հմ արա, եա~ր բէմուրվաթ,
Վո՛ւչ աչքումըս լուս է մնացի, վո՛ւչ գարդանումըս թաղաթ,
Թէ դադ կ’օնիս, էս էլ շատ է, սպանեցիր ինձ թամամ բաբաթ.
Էրված սիրտըս հովցընելու բըխի՛ր դու ախպուրի նըման:
.................................................................................................
Վունցոր կարօտ մէ ուխտաւուր, դուռդ է էկել Սայաթ-Նովէն,
Անց է կացիլ ամէն չարկապ, ամէն արգել Սայաթ-Նովէն,
Թէվուր կորցնիս, էլ չիս գըթնի նորից մէկէլ Սայաթ-Նովէն.
Նա մի հատ էր` աշխարհ էկաւ կանց մէ ղարիբ հուրի նըման:
|
|
Յա՛ր, քո կարոտն եմ քաշում ես անմահական ջրի նման,
Գո՛ւթ ունեցիր, դուռդ եմ եկել օջախի ու փռի նման,
Սերդ սիրտս կես է արել դամասկոսյան թրի նման,
Սիրուդ կրակն ինձ այրեց բաբելական հրի նման:
Էլ որքա՞ն գցես սարեսար, ո՛ղորմյա, յա~ր, դու` խղճից զուրկ,
Բազուկումս ուժ չմնաց, աչքերս դառան լույսից զուրկ,
Թե դատ կանես, էս էլ շատ է, արեցիր դու ինձ կյանքից զուրկ,
Այրված սիրտս հովացնելու բխի՛ր դու աղբյուրի նման:
.................................................................................................
Ոնց կարոտյալ մի ուխտավոր, դուռդ է եկել Սայաթ-Նովեն,
Անց է կացել ամեն անեծք, ամեն արգելք Սայաթ-Նովեն,
Թե կորցնես, էլ չես գտնի նման ուրիշ Սայաթ-Նովեն
Նա մի հատ էր` աշխարհ եկավ օտարական հյուրի նման: |