Եարի ձեռնէմէն դադ կօնիմ :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
65. 65.
բնագիր
 
թարգմանություն

Եարի ձեռնէմէն դադ կ’օնիմ, փըշին գերի բըլբուլ իմ յիս,
Ինձ համա դըռնիրըն փակ ին, վանքի դուռըն մէ ղուլ իմ յիս,
Խօսքիր չիմ գըթնում, վուր ասիմ. սազըն ձեռիս մալուլ իմ յիս,
Կըրակի կուղքին բուսցըրած, մէ թառամած սընբուլ իմ յիս:

Վունց արիվից էրված ծաղիկ, էրված իմ յիս իմ եարէմէն,
Էրված եարիս դիղ չըդըրից իր փիրուզէ խաս կըռնէմէն,
Քանի լացի, աչքըս թացի, անց չըկացաւ միր դըռնէմէն,
Ջահիլ կինքըս տանուլ տըված, մէ փըշըրված բըրուլ իմ յիս:

-----------------------------------------

Նու՞ր գուլաս դուն եարիդ համա, օրիրըդ` դար, Սա՛յաթ-Նովա,
Ո՞վ կու հարցնէ, թէ եար չունիս, խաղիրըդ` եար, Սա՛յաթ-Նովա,
Վարդ ուզեցիր խաս բաղչէմէն, քիզ տըվին խար, Սա՛յաթ-Նովա.
Ա՛սա չունիմ ումբր ու արիվ, ձըմիռ չանցած կու հալիմ յիս:

 

Յարի ձեռքից եմ բողոքում, փշին գերի սոխակ եմ ես,
Ինձ համար դռները փակ են, վանքի դուռն գերի եմ ես,
Խոսքեր չեմ գտնում, որ ասեմ, սազն ձեռքիս հիվանդ եմ ես,
Կրակի կողքին աճեցրած, մի թառամած սմբուլ եմ ես:

Ոնց արևից վառված ծաղիկ, վառված եմ ես իմ յարիցը,
Այրված վերքիս դեղ չդրեց իր սիրուն-փիրուզ ձեռիցը,
Որքան լացի, աչքս թացի, չանցավ յարը մեր դռնիցը,
Ջահել կյանքս տանուլ տված, մի փշրված անոթ եմ ես:

-----------------------------------------

Նո՞ր ես լացում յարիդ համար, օրերդ` դար, Սա՛յաթ-Նովա,
Ո՞վ կասի թե դու յար չունես, խաղերդ` յար, Սա՛յաթ-Նովա,
Վարդ ուզեցիր դրախտ այգուց, քեզ տվին խար, Սա՛յաթ-Նովա,
Ա՛սա չունեմ կյանք ու արև, ձմեռ չանցած կհալվեմ ես:

Առաջին անգամ հրապարակել է Ս. Խանզադյանը /1963թ./: Հրատարակում ենք Հ. Բախչինյանի պատրաստած բնագիրը:  
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.