Յիս քու ղիմէթըն չիմ գիդի :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
6. 6.
բնագիր
 
թարգմանություն

Յիս քու ղիմէթըն չիմ գիդի`
Ջավահիր քարի նըման իս.
Տեսնողին Մէջլում կու շինիս`
Լէյլու դիդարի նըման իս:

Աշխարհումըս իմըն դո՛ւն իս,
Բէմուրվաթ իս, մուրվաթ չունիս,
Պըռօշնիրըդ նաբաթ ունիս`
Ղանդ ու շաքարի նըման իս:

Դադա պիտի թարիփդ ասէ,
Ակռէքըդ եաղութ-ալմաս է,
Ռանգըդ փըռանգի ատլաս է`
Զար-ղալամքարի նըման իս:

Մազիրըդ նըման ռեհանի,
Դուն ուրիշ խիալ մի՛ անի,
Ռա՛հմ արա, հոգիս մի՛ հանի.
Մուրվաթով եարի նըման իս:

Վո՞ւնց դիմանամ էսչափ չարին`
Աչքէմէս կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազլու եարին
Գընած նոքարի նըման իս:

 

Ես քո հարգը չեմ իմանում`
Ադամանդ քարի նման ես.
Տեսնողին Մեջլում ես շինում`
Լեյլու պատկերի նման ես:

Աշխարհումըս իմը դո՛ւ ես,
Անգութ ես դու ու գութ չունես,
Նաբաթե շրթունքներ ունես`
Ղանդ* ու շաքարի նման ես:

Հանճար է պետք գովքդ ասէ,
Ատամներդ լալ-ալմաս է,
Գույնդ ֆրանկի ատլաս է`
Ոսկե բանվածքի նման ես:

Մազերդ նման ռեհանի,
Դու է՛լ ուրիշ միտք մի՛ անի,
Խղճա~ ինձ, հոգիս մի՛ հանի,
Գթառատ յարի նման ես:

Ո՞նց դիմանամ էսչափ չարին`
Աչքիցս կաթում է արին.
Սա՛յաթ-Նովա, նազան յարին**
Գնած նոքարի նման ես:



Կատարող՝ Օֆելյա Համբարձումյան
  * «Ղանդը»- շաքարի մի տեսակ է, ճակնդեղից շաքար ստանալու պրոցեսում միջանկյալ նյութ: Վարդագույն քաղցր մասսա է:
** Նազան յարին - այսինքն` նազան յարի համար:
Էսպէս Արութ (ինի ասած) թասլիբ:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.