Աստուձ խիալ արից սըվթա :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
58. 58.
բնագիր
 
թարգմանություն

Աստուձ խիալ արից սըվթա1
Ստիղծից նախ մարդըն Աթամ.
Աթամի կուղէմէն քաշից,
Յիվան տըվից նըրան համդամ:

-Համդամ գ’ուզիք` է՛ս ձիզ ղարար,-
Տէրըն ասաց,- չո՛ւտիք էս բար,
Թէ չէ կու տեսնիք մինձ զարար,
Վուր առիլ իք էս պըտղի համ:

Համ առնիլըն ուզից նախամայր Յիվան,
Չարըն գըթաւ նըրան, տըվին իրար կամ:

/Կամով նընգաւ չարի թոռըն/,
Քաղից արգիլված խնձորըն,
Խաբից Աթամ նախահօրըն,
Կերան ու դառան մերկանդամ:

Մերկացան ու ամաչեցին,
Փօշման դառան ու լացեցին,
Տէրըն վուր էկաւ` խաբեցին.
Թէ` օձըն էր` արաւ սիթամ:

Սիթամ արից Տէրըն էլ, քըշից դըրախտէն,
Քանի վուր պատվիրքըն չըպահին թամամ:

Թամամ մութ բըռնից աշխարհըն,
Ի՞նչ է Աթամ-Յիվի Ճարըն.
Սատանէն գըթաւ հընաըն.
Ասաց` գ’ուզի՞ք, ձիզ լուս կու տամ:

Կու տամ, ասաց, գիրըն առաւ.
Յորդանանու գիդըն տարաւ,

Աթամ վուր էդ շարթըն արաւ`
Նաթիջում դըժոխք գընաց ջամ:

Ջամ հազար տարի անց Տէրն էկաւ աշխարհ,
Ազատից հոգիքըն, բան չըթուղից քամ:

Քամ ու նիղ օրիր տեսան շատ:
Ով ունեցաւ յոյս ու հաւատ,
Իղրաղին մընացողըն հաստատ
Տէրըն կու յիշէ ամէն ժամ:

Ժամըն ու ժամանակն է նիղ.
Մահըն գուքայ ամենան տիղ.
Կու լինի դադաստան ահիղ.
Աղաչիմ Փըրկիչըն` յուսամ:

Յուսամ Սայաթ-Նովէս, միղքիրըս քաւիմ,
Թէ չէ դադաստանին յիս ի՞նչ ջուղաբ տամ:

 

Աստված սկզբում միտք արեց`
Ու նախ Ադամ մարդը ստեղծեց,
Ադամի կողիցը քաշեց
Եվան նրան ընկեր տվեց:

Ընկեր կուզեք` էս ձեզ պատվերք,
Տերն ասաց` էս միրգը չուտեք,
Թե չէ մեծ վնաս կքաշեք,
Թե է՛ս պտղի համը առնեք:

Համ առնելն ուզեց նախամայր Եվան,
Չարը գտավ նրան, դաշն արին կամով:

Կամով ընկավ չարի թոռը,
Քաղեց արգելված խնձորը,
Խաբեց Ադամ Նախահորը,
Կերան ու դարձան մերկանդամ:

Մերկացան ու ամաչեցին,
Զղջում արին ու լացեցին,
Տերն որ եկավ` խաբեցին,
Թե` օձն էր` արեց պատիժ:

Պատիժ արեց Տերն էլ, քշեց դրախտից
Քանզի պատվիրանը չպահին լրիվ:

Լրիվ մութ բռնեց աշխարհը,
Ի՞նչ է Ադամ-Եվի ճարը,
Սատանեն գտավ հնարը,
Ասաց` կուզե՞ք ես ձեզ լույս կտամ:

Կտամ ասաց. գիրն առավ,
Հորդանան գետը տարավ,

Ադամն որ պայման առավ`
Դժոխքի ջամ* - կաթսան մտավ:

Ջամ հազար տարի անց Տերն եկավ աշխարհ,
Ազատեց հոգիներն, բան չթողեց պակաս:

Պակաս ու նեղ օրեր տեսան շատ:
Ով ունեցավ հույս ու հավատ,
Ուխտին մնացողին հաստատ,
Տերն կհիշե ամեն ժամ:

Ժամն ու ժամանակն է նեղ,
Մահը կգա ամենայն տեղ,
Կլինի դատաստան ահեղ
Աղաչեմ Փրկչին` հուսամ:

Հուսամ Սայաթ-Նովես, մեղքերս քավեմ,
Թե չէ դատաստանին ի՞նչ պատասխան տամ:

1Խաղը գտել և հրապարակել է Գ. Թարվերդյանը /1937 թ./   * ջամ – կաթսա, լավորակ հայելի, նաեւ` բազում, շատ (?)
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.