Մազիր ունիս դաստառեհան, բենզար սուսանումըզա1,
Ունքիրըտ ղալամով քաշած, գելուր գումանումըզա:
Թերթերուկըտ նըտ ու նաշտար, դեգար քամանումըզա,
Աչկիրըտ ոսկե փիալա, օթ սալմիշ ջանումըզա:
Գուլ ռոհոա խալ բասլանմիշ աստղի նըման հավասար,
Վաչուն Հընդըստան մումիդուր, ջանըս արավ ղավար-ղավար:
Դիլուն շիրին, սոզուն շիրին, ակըռքնիրըտ անգին քար,
Պռոշեմետ միղըր է կաթում, սուզմազ փընջանումըզա:
Ուզուն օլմիշ շամշ ու ղամար, վիզտ է նըման ղարղարի,
Ասիլուփտուր բուխաղլարուն, ինձ ամա չիս դարդ արի:
Ղոլուն շիմշատ, բարբաղուն` մում, ղունգըտ արավ ինձ սարսարի,
Գիշեր-ցերեկ էշխի մեչըն, ղոյմազ դամանումըզա:
Օնուիչուն ջունուն օլմիշամ, կանչում իմ ա~ման, ա~ման,
Բասլանուփտուր ղոյնուն իչի, հուտըն գուքա աննըման:
Ղոյնու իչի [.......], խալ է գըցի շամաման,
Կու բըխեցնե կաթնե ախպուր չայիր չիմանումըզա:
Թարիփ էյլա Սա՛յաթ-Նովա, գոզալըն աննման է,
Բելի հադիդադան չաքմա, մարթու հոքի կուհանե:
Նա՞ գեզիրսան ղանլու մարալ, էշխըտ ինձի կուսպանե,
Մի՛ սպանի հասրաթեմետ, գե՛լ, գիրմա ղանումըզա: |
|
Մազեր ունես ռեհանի փունջ, նման սիրուն սուսանին,
Ունքերդ վրձնով են քաշած, նման սրտիս երազին,
Թերթևունքդ նետ ու նշտար, դիպչում են մեր աղեղին,
Աչքերդ ոսկե ըմպանակ, հոգիս գցեց բոցի մեջ:
Վարդ երեսիդ սև խալերը աստղի նման հավասար,
Պատկերդ Հնդկական մոմ է, հոգիս գցեց ձոր ու սար,
Լեզուդ քաղցր, խոսքդ քաղցր, ատամներդ անգին քար,
Շուրթերիցդ մեղր է կաթում, չի հոսում մեր թասի մեջ:
Երեսդ արև ու լուսին, վիզդ` նման կարապի,*
Կզակդ փափլիկ ու թմբլիկ, ինձ համար վիշտ չես անի,
Թևդ փղոսկր, մատներդ` մոմ, եղունգդ ինձ խենթ կանի,
Բաց չի թողնում մեր օձիքն, գիշեր-ցերեկ սիրո մեջ:
Նրա համար եմ խենթացած, կանչում եմ ամա~ն - ամա~ն,
Ծոցդ ծաղկել ու ընձյուղել, հոտն կգա աննման,
Կուրծքդ դարձել [ծաղկուն այգի], խալ է գցել շամամին,
Կաթնե աղբյուր է բխեցնում մարգագետնի սեզի մեջ:
Գովքդ ասա Սայաթ-Նովա, սիրունն աննման է,
Մեջքը ճախարակից քաշած, մարդու հոգի կհանէ,
Ու՞ր ես գնում, անգութ եղնիկ, քո սերը ինձ կսպանէ,
Մի սպանիր ինձ քո կարոտով, մի մտիր մեր արյան մեջ:
|