Նազլու դիլբար գեինուբդուր զարի լիբաս ուստինա.
Դիշլարին լալ ու յաղութդուր, թախմիշ ալմաս ուստինա,
Յալվարդում նաղըշ չաքանա` խալ սիա բաս ուստինա,
Ամալուդուր, յա՛ր, լաբլարին, դիլ` շաքար քես ուստինա:
Մանի դիվանա էյլադի բիր թարիփլու եք ռումի,
Յալվարդում, գերի բախմադի, Հաղա եթտի զիքրումի,
Ջունուն օլդի աղլում մանդան, մաթ օլուփտուր փիքրումի,
Գոզումդան ղանլար թոքիլդի օլ չինի թաս ուստինա:
Գեջա-գունդուզ փիքր իչինդա ղալբ ու սինամ ղաշուբտուր,
Յար մինուբտուր էշխ ուստինա, աղլում մանդան տաշուբտուր,
Գեյմիշ յաշըլ, աբի, խունի, նա՛ յախշի յարաշուբտուր,
Զար ու զարբաբ, խաս ու ղումաշ, գեյմիշ աթլաս ուստինա:
Տոլանեիմ էշխ նար ուստա, նեջա շամա փարվանա,
Եքսան օլմազ նազլու դիլբար, թաք բու սինամ, յա՛ր, յանա,
Թոքըլուբտուր զիլիփլարուն, ել դաղըթմիշ հար յանա.
Խորյագ գոզ սանա դուշմասուն` շանալար աս ուստինա:
Ռաբեղ Սա՛յաթ-Նովա, սո՛յլա. էշխ դամանի տութմիշամ,
Ավալ գիրդում էշխ բազարա` [լալ]-իաղութում սաթմիշամ,
Դիվանայամ Փահլուլ քիմի, էշխ դամինդա յաթմիշամ,
Արզուլ[ու]ամ յար երիսուն, օյյանամ սաս ուստինա:
|
|
Նազան յարը զար է հինել իր թիկնոցի նախշի մեջ,
Ատամները լալ ու հակինթ, շարած ադամանդի մեջ,
Աղաչեցի նկարիչին` խալ դիր դեմքի կարմրի մեջ,
Համբուրելի են շուրթերդ, լեզուդ` քաղցր մեղրի մեջ:
Մի գովական շեկ հույն աղջիկ ինձ խելացնոր արեց,
Աղաչանքս Աստծուն հասավ, անգութը հետ չնայեց,
Խելքս գլխիցս վերացավ, մտքերս սրտում շաղվեց,
Աչքերիցս արյուն հոսեց ճենապակե թասի մեջ:
Գիշեր-ցերեկ տանջանքի մեջ` սիրտս ու հոգիս կրակած,
Սերս թամբել, ձի է արել, խելքս` գլխիցս տարած,
Հագած ունի կանաչ-կապույտ ու ալ կարմիր սազ արած,
Ոսկի, ատլաս, մետաքս ու խաս` մի աննման զուքսի մեջ:
Թիթեռի պես պտույտ կգամ շուրջը սիրուդ կանթեղի,
Հազար տեսակ կերպար ունի, դե արի սիրտ, անթեղի,
Վրադ հմայիլներ կապիր, չար աչքը քեզ չնեղի,
Քամին մտել, խաղ է անում էն քո չքնաղ մազի մեջ:
Սայաթ-Նովա, խաղդ ասա, սիրո փեշից բռնել եմ,
Վաղուց մտել սիրո շուկան, լալ ու հակինթ ծախել եմ,
Դիվահար Փահլուլի* նման սիրո տենդով վառվել եմ,
Ոտնաձայնից վեր կթռչեմ, թեկուզ լինեմ մահի մեջ:
|