ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
Իշխան Ստեփանյան

ՆԱՀԱՊԵՏ ՔՈւՉԱԿԻ ԵՐԵՔ ԹՈւՐՔԵՐԵՆ ՏԱՂԻ ԹԱՐԳՄԱՆՈւԹՅԱՆ ՓՈՐՁ

Նահապետ Քուչակի գրական ժառանգության առեղծվածը, սկսած 1882-ին Թիֆլիսում Արիստակես Տևկանցի հրատարակած «Հայերգ» աշխատությունից, դաժան վեճերի թեմա է եղել։ Այդ աշխատությունում Տևկանցը առանց որևէ լուրջ գիտական հիմնավորման 16-րդ դարում ապրած Նահապետ Քուչակին (Վանլի Քուչակ, Վանլի Ղուլ Քուչակ) է վերագրել միջնադարյան հանճարեղ հայրենների հեղինակության պատիվը և այդ միտումը շարունակվում է մինչ օրս։

Բնավ ցանկութուն չունենալով ներքաշվելու այդ անպտուղ վեճի մեջ, փաստենք միայն, որ Քուչակ անունը չի հիշատակվում հայրեններից և ոչ մեկում և այդ հեղինակի անունով ձեռագրերում պահպանվել է 9 տաղ, որոնցից երկուսը հայերեն են, իսկ 7-ը՝ հայատառ թուրքերեն։ Հայերեն տաղերն են՝ «Գովասանություն Սուրբ Կարապետի» (Մատ.ձեռ. 7707, 3422) և «Գովասանք Ասավածածնի (Մատ.ձեռ. 1536, 2079, 2566, 7717)։ Մնացած 7 հայատառ թուրքերեն տաղերից 4-ը պահպանվում են Մատենադարանում (ձեռ. 8741, 7715, 9686, 7707), 1- ը Վրաստանի պետ. թանգարանի հայերեն ֆոնդում (ձեռ.188) իսկ 2-ը Մոսկվայի պետ արխիվում։

Մեր իրականությունում այդ 7 թուրքերեն տաղերի բնագրերը և դրանց թարգմանությունները առաջին անգամ հրատարակել է լուսահոգի, վաստակաշատ գիտնական Օնիկ Եգանյանը։ (տես՝ Բանբեր Մատենադարանի # 5 1960)։ Իր այդ աշխատությունը մի սխրագործություն էր անցած դարի 60-ակաների համար։ Բանն այն է որ մեր բանասերները ամեն կերպ խուսափում են Քուչակ անվան հիշատակմամբ այդ 2 հայերեն և 7 հայատառ թուրքերեն տաղերը ընդգրկել հրատարակվող ժողովածուներում, որովհետև դրանք «թե՛ տաղաչափությամբ, թե՛ լեզվով ու բովանդակությամբ միանգամայն տարբերվում են հայրեններից և չեն կարող միևնույն հեղինակի ստեղծագործություն համարվել (Օ.Եգանյան)։ Ստեղծված փակուղուց մի կերպ դուրս գալու միտումով մեր բանասերները մոգոնել են ինչ-որ միֆական «թոռ Քուչակի» և նրան վերագրել խնդրո առարկա այդ 9-ը տաղերը (ճիշտ այնպես, ինչպես Սայաթ-Նովայի պարագայում մոգոնել են Աննա Բատոնաշվիլու՝ մեքսիկական սերիալների ոճով արածկեղծիքը, նրան բռնի հոգևորական կարգելու սրբապիղծ սուտը և այլն)։

Թուրքերեն տաղերի թարգմանությունների կապակցությամբ հանգուցյալ գիտնականն ինքը խոստովանում է, որ «...ոչ միշտ ենք կարողացել հարազատ մնալ բնագրի չափին, իսկ աղավաղված կամ անհասկանալի բառերը...թարգմանել ենք, ելնելով տաղի ընդհանուր մտքից...»։ Մեր կողմից ավելացնենք, որ հարգարժան գիտնականը իհարկե տիրապետել է թուրքերենին, բայց ցավոք այնքան էլ ծանոթ չի եղել աշուղական արվեստի բազմաբարդ ձևերին և մասնավորապես թեջնիս-բառախաղ-հանելուկներով գրելաոճին և ըստ այդմ նրա թարգմանությունները այնքան էլ չեն արտացոլում բնագրի իմաստը։ Բերեմ մի բնորոշ օրինակ «Քեշիշ տէր» (Երեցն ասաց) սկսվածքով տաղի առաջին տնից (տաղի բնագիրն ու իմ թարգմանությունը տես ստորև)։ Օ.Եգանյանը, չհասկանալով, որ աշուղը այդ տնում բառախաղ անում «յարանայտուր» հանգակիր բառով, բառը տարանջատել է որպես «յարայ նայ տուր» և ըստ այդմ թարգմանել «վերքն ինչ է որ»։ Այն ինչ ՅԱՐԱՆԱ օսմաներեն բառը ունի բազում իմաստներ։ Օրինակ՝

1. Յարանա-աշուղական երգի տեսակ է՝ սիրերգ։
2. Յարանա-իսլամում Աստծո անուններից մեկը
3. Յարա նա-վերքն ինչ է
4. Յարանա-սրտով սիրած,նվիրական գործ
5. Յարանա-ընկեր, մտերիմ բառերի փաղաքշական ձևը
6. Յարանա-սիրած,սիրեկան բառերի փաղաքշական ձևը, և այլն։

Ավելին։ Եթե աշուղը կրկնում է հանգակիր բառը, ապա բացառվում է, որ դրանք նույն իմաստն ունենան։ Դրանց իմաստը պիտի գուշակի ունկնդիրը կամ մրցակիցը։ Եվ ահա Օ.Եգանյանի՝ այդ խաղի առաջին տան թարգմանությունը

Երեցն ասաց՝ վերքն ինչ է որ,
Աղոթքը վերքին ինչ է որ,
Վատ խոսքը կյանք կսպանի,
Խփված վերքը ինչ է որ։

Ինչպես տեսնում եք, ստացվում է անիմաստ բառերի շարան (ո՞ր քահանան կասի «աղոթքը վերքին ինչ է որ») և ի՞նչ է նշանակում «խփված վերքը ինչ է որ» նախադասությունը։ Այդպիսի թյուրընկալումներն ու դրանցից բխող սխալ թարգմանություններն են երևի հիմք հանդիսացել, որ Օ.Եգանյանը Քուչակին համարի «16-րդ դարի համեստ երգիչ»

Ստորև ընթերցողի դատին եմ հանձնում այս և երկու այլ թուրքերեն խաղերի՝ Օ. Եգանյանի կազմած բնագրերը և դրանց՝ իմ կատարած թարգմանությունները և թող ընթերցողն որոշի, համեստ երգիչ է Քուչակը թե բարձրարվեստ աշուղ։

ՔԵՇԻՇ ՏԷՐ

Քեշիշ տեր՝ յեարայնայտուր,
Նամազ յարանայտուր,
Քամ քալամ ճան օլտուրուր,։
Վուրուլան յարանայտուր։

Քեշիշ տէր՝ յարատանտուր,
Խալխ էտան յարատանտուր,
Քամ սոզտան ատամ օլտի,
Տեման քի՝ յարատանտուր։

Քեշիշ տեր՝ յարասինայ,
Կուն կեալայ յարասինայ,
Տօշանմազ մահլամ օլտուր,
Քամ սօզն յարասինայ։

Աշուղ տէր՝ ալչախ յերի,
Սու սավար ալչախ յերի,
Հախ ճեմալն սու կօրտի՝
Սան սուտան ալչախ յերի։

Քուչակ կեօրտի բիր թանտուր,
Տորթ փատիշահ պիրթան տուր,
Պիր նան իքի քեյվանի,
Ուչ քուլվատուր, պիր թանտուր։

Մանընըն մանասն պիլ,
Կեալ պունըն էյասըն պիլ,
Իքի ղազան, տորթ ղափաղ,
Կեալ պունուն մանասն պիլ։

ԵՐԵՑՆ ԱՍԱՑ

Երեցն ասաց՝ սիրերգ է,
Աղոթքը՝ սիրո երգ է,
Անեծքն հոգի կհանի,
Խփածը՝ խորը վերք է։

Երեցն ասաց՝ Տերն է,
Մարդկանց ստեղծողը՝ Տերն է
Չար խոսքից մարդ կմեռնի,
Էլ մի ասեք թե՝ Տերն է։

Երեցն ասաց՝ ընկերն է,
Արփին երկնի ընկերն է,
Ոչ մի դեղ չի ամոքի,
(Ընկերոջ) տված վերքին։

Աշուղն ասաց՝ խոնարհվիր,
Ջրի նման խոնարհվիր,
Տերը ջրով մկրտվեց,
Դու ջրից խոնարհ եղիր։

Քուչակ-տեսար հուր անշեջ,
Չորս փադիշահ բոցի մեջ,
Մի հաց, երկու լաչառ կին,
Մի թոնիր երեք տան մեջ։

Իմ այս խոսքս հասկացիր,
Սրա իմաստն բացիր,
Երկու կաթսա, չորսը խուփ,
Ասելիքս՝ հասկացիր։

 


ՀԵՐ ՍԱԲԱՀ

Հեր սաբահ, հեր սաբահ պիուլպուլուն սասի,
Պիուլպուլ գիուլ արզըլար, քեօչար սաբահտան,
Չոք շուքուր պիուլպուլ երիշտի կիուլայ,
Ղոնչալարդա բոյնին ակեար սաբահտան։

Չօխ շուքուր Մէվլամայ՝ երըշտըխ յազայ,
Դուտիլար, ղումրիլար մայիլտըր սազայ,
Հէր քիմ սէթխի պութուն տուրայ նամազայ,
Ջաննաթ լիպասինի կեար սապահտան։

Ճաննաթ բաղջասինայ պեզանդի կիուլլար,
Հախ նասիպ էյլասին ղարիբ պիուլպիուլայ,
Դիլակ դիլարսան՝ վար հախդան դիլայ,
Հար ղուլ ղըսմաթինի դիլար սապահտան։

Ճաննաթ ղափըսինի բիր կիուն աչըլըր,
Հախընա նուրի դիտարինան սէչըլըր
Հար ղուլայ բօյինջայ դիպայ պըչըլըյ
Ղըսմաթ օլան՝ օնի կիար սապահտան

Երի, ինսան օղլի, նա էթսըն՝ էտարսան,
Հիուրեան կեալըպ, ախրին հուրեան կէտարսան,
Բու ֆանի դունեադայ մալի նեյլարսան,
Բիրին ղօնար, բիրին քօչար սապահտան։

Հախ թալայ եարաթտի կետայի, բայի
Ինսանդըր աթասի թօրփափտըր ույի,
Եարաթտի դեջայի, ըլտըզի այի,
Օնլար բաթար՝ գիուն աչըլար սապահտան։

Վանլի Քուչակ տէր չաղըրսամ հիուրի,
Գօյքի սօրայ եանար, թափար ինչ նուրի,
Ման ուստամտան ալտըմ հախ քեալամընի,
Հար ղուլ ղըսմաթինի տիլար սապահտան։

ԱՌԱՎՈՏ ԾԵԳԻՆ

Ամեն առավոտ սոխակն է երգում,
Տենչում է վարդին ու չվում-գնում,
Փառք Արարիչին՝ հասավ ծաղկունքին,
Ու երկրպագեց առավոտ ծեգին։

Օվսաննա ասենք, գարունքի հասանք,
Հավքերն ամեն օրհներգում են «Փա՜ռք»
Կտա, թե անեք անկեղծ դուք խնդրանք,
Դրախտի թիկնոց առավոտ ծեգին։

Վարդերով լիքն է դրախտի այգին,
Տեր, արժանացրու թշվառ սոխակին,
Եկ անկեղծ սրտով կանգնի աղոթքի,
Թե բախտ ես հայցում առավոտ ծեգին։

Դրախտի դռներն մի օր կբացվեն,
Լույսն Աստվածային մարդիք կտեսնեն,
Նախշազարդ դիպակ նրանք կհագնեն,
Ով աղոթում է առավոտ ծեգին։

Ով մարդ արարած, բախտից ու՞ր կերթաս,
Մերկ ես ծնվել՝ ու մերկ էլ կգնաս,
Այս ունայն կյանքում գանձը ի՞նչ կանես,
Չվում ենք մեկ-մեկ առավոտ ծեգին։

Տերն է արարել գջլոտ ու իշխան,
Մարդը ծնողն է, հողը՝ գերեզման,
Աստղեր ու լուսին ստեղծեց աննման,
Կմարեն, կերթան առավոտ ծեգին։

Վանի-ղուլ Քուչակ, Տիրոջն օրհներգի,
Թեկուզ այրվես՝ սուրբ լույսին ձգտիր,
Վարպետից առար խոսքերն իմաստուն,
Աղոթքի կանգնիր առավոտ ծեգին։


ԽԵՐԽ ԱՅԱՂԻ ՎԱՐ

Բիլբուլ քամալի սա՝ սօզըն մանասի,
Սօզըն մանասնայ խերխ այաղի վար,
Քօյնգըլըմ շըհարտըր՝ իուզ մին թահարտըր,
Օ նէջայ շըհարտըր՝ խերխ այաղի վար։

Օ նէջայ շըհարտըր՝ խերխ հասաս գայչար,
Խերխ հասաս ջաբրի՝ բիր հասաս դուչար,
Բիր տըվիդ, խերխ խալամ, բիր մոլայ խաչար,
Օ նեջայ մոլայտըր՝ խերխ այաղի վար։

Վանլի Քույչակ տեյիր՝
- Բու քուչայտըր, քուչայ (քի չայ)
Սայիսան գօրսան նէչատըր, նեչայ,
Իստար խերխ աշըղ գայլար, բու սօզի աչայ,
Սօզըն մանասնայ խերխ այաղի վար։


ՔԱՌՍՈւՆ ԿԵՐՊ ՈւՆԻ

Անթերի սոխակ ես իմաստուն խոսքով,
Խոսքն իմ թեթև է, ընտիր յուղ ունի,
Սիրտս քաղաք է բյուր հազար ձևի,
Այն ի՞նչ քաղաք է, քառսուն սյուն ունի։

Ի՞նչ քաղաք է քառսուն պահակ են հսկում,
Քառսուն պահակին մի պետ է հսկում,
Մելան ու գրիչ, մի փախչող աշկերտ,
Ո՞ր աշակերտը քառսուն ոտք ունի։

Վանլի Քուչակն ասաց.
- Սա փողո՞ց է թէ՞ գետ,
Հաշվիր ու թիվն ասա ով ամենագետ,
Քառսուն աշուղ գան, առակս բացեն,
Իմաստուն խոսքը քառսուն հանգ ունի։

cank Հոդվածների ցանկ   Վերև verev
 
 
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.