Փահրադըն միռած Շիրինն ասաց :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
ՀԱՎԵԼՎԱԾ 1 ՀԱՎԵԼՎԱԾ 1
48. 48.
բնագիր
 
թարգմանություն

Փահրադըն միռած, Շիրինն ասաց` ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարդըն, մօդ չի թուղնում` չարէն էրված իմ.
Բըլբուլըն ասաց` վարդիս խաթրի խարէն էրված իմ.
Տասնումէկ ամիս մունջ իմ կացի` տարէն էրված իմ:

Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:

Չըկայ փաչայի խազինումըն մալ քիզի լայիղ.
Հալա չին գուրձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ.
Օսկէ մատնումըդ դուն դըրիլ իս լալ քիզի լայիղ.
Հագիլ իս ատլաս` ռանգն է գուլգազ-ալ քիզի լայիղ:

Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:

Խօսքիրըդ` քաղցըր, լիզուդ` շաքար` շարթի միջումըն.
Գարունքվան ծա՛ղիկ, բաց իս էլի մարտի միջումըն.
Մազիրըդ ռեհան` փաթըթած է վարդի միջումըն.
Կանանչ տերիվէն նամ չըկաթի զարդի միջումըն:

Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:

Սայաթ-Նովէն իմ, էնդո՛ւր գուլամ դարդիրըս արբաբ.
Մազիրըդ ռեհան, կլապիտօն է, հուսիրըդ` շարբաբ.
Բարակ ղամաթիդ խիստ սազ գուքայ դիբա ու զարբաբ:
.........................................................................................

Աստուաձ կու սիրիս, զար մի՛ հագնի, զարէն էրված իմ,
Մեջլումի նըման ման իմ գալի, եարէն էրված իմ:

 

Ֆահրադն մեռած, Շիրինն ասաց` ջադուց վառված եմ,
Նեղվել է վարդն, մոտ չի թողնում` չարից վառված եմ,
Բլբուլն ասաց` հանուն վարդիս փշից վառված եմ,
Տասնմեկ ամիս լուռ եմ մնացել` տարուց վառված եմ:

Աստված կսիրես. զար մի՛ հագիր, զարից վառված եմ,
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ:

Արքայական գանձարանում չկա գանձ քեզի վայել,
Դեռ չեն գործել Քիրմանի մեջ շալ, քեզի վայել,
Ոսկե մատիդ դրել ես լալ, քեզի վայել,
Հագել ես ատլաս, գույնը` բոսոր-ալ քեզի վայել:

Ատված կսիրես, զար մի՛ հագի, զարից վառված եմ,
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ:

Խոսքերդ` քաղցր, լեզուդ` շաքար` դրած մեղրի մեջ,
Գարունքվա ծա՛ղիկ, բաց ես եղել մարտ ամսվա մեջ,
Մազերդ ռեհան` փաթաթված են վարդի թփի մեջ,
Կանաչ տերևից շաղ չկաթի իր վարսանդի մեջ:

Աստված կսիրես, զար մի՛ հագի, զարից վառված եմ,
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ:

Սայաթ-Նովեն եմ, ո՛ւստի լաց կըլնեմ` վշտերս դարս-դարս,
Մազերդ ռեհան շողշողուն թելով, հյուսերդ` մետաքս,
Բարակ կազմվածքիդ խիստ սազ է գալիս դիպակ ու կերպաս
/Քո խենթ աշուղին է՛դ նազ ու խաղով արիր մասնեմաս/*

Աստված կսիրես, զար մի՛ հագիր, զարից վառված եմ,
Մեջլումի նման ման եմ գալիս, յարից վառված եմ:



Կատարող՝ Վաղարշակ Սահակյան

   

Էս մուստազաթի ձէնով է, շատ լաւն է, Սայաթ-Նովու ասած (Օհանի ծան.):

1Այս և հաջորդ յոթ խաղերը գտնվում են Բանաստեղծի որդու` Օհանի կազմած ձեռագրում
/ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի Ս. Պետերբուրգի մասնաճյուղ, վրաց. ձեռագրերի ֆոնդ. ձեռ. H-21/

  * Տողը բնագրում չկա: Լրացրեցինք մի ինքնահնար տողով (Ի.Ս.):
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.