Սազ իս անում դուր իս գալի :: ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ :: ՀԱՅԵՐԵՆ ԽԱՂԵՐ
Sayat-Nova :: Սայաթ-Նովա
ձախ նուռ Կենսագրություն ԽաղերՆյութեր Թարգմանիչ Մեր ընկերները Կապ աջ նուռ
 
3 (գ) . 3 (գ) .
բնագիր
 
թարգմանություն

Սազ իս անում, դուր իս գալի,
Բաղչի մէջըն ջուր իս գալի,
Փունջ մանուշակ նուր իս գալի.
Նուր գովելի,
Անպատմելի.
Վարդի մէջըն շուռ իս գալի:

Շուռ իս գալի բըլբուլի պէս.
Հուտըդ գուքայ սընբուլի պէս,
Սուփրի մէջըն թայգուլի պէս.
Դաստա կապած,
Ռեհնին կըպած,
Բաց իս էլի դուն գուլի պէս:

Գուլ իս կոկոր, տերիվակալ,
Չիս թառամի` արիվակալ,
Թագաւուր իս բարիվակալ.
Բա՛րով տամ քիզ.
Մըտի՛կ տու միզ.
Չէ թէ ամսով` օրիվա՛կալ:

Օրն ի օրըն շատանում իս,
Էշխի մէջըն մօդանում իս,
Սըրտի դարդըս հիդ անում իս.
Հի՛դ արա, տի՛ս,
Թէ թաբիբ իս.
Խիլքըն գըլխէս հա~ տանում իս:

Տարար խիլքըս, հէյրան արիր.
Բարակ մէջքըդ սէյրան արիր,
Էդ կըրակով բիրեան արիր.
Հալբաթ մահիս հազ իս անում,
եա՛ր, ամա~ն:

 

Երգ ես ասում, դուր ես գալիս,
Այգու մեջը ջուր ես գալիս,
Փունջ մանուշակ լույս ես գալիս:
Լույս գովելի,
Անպատմելի,
Վարդի մեջը ման ես գալիս:

Ման ես գալիս բլբուլի պես,
Հոտդ կգա սմբուլի պես,
Սուփրի մեջը փունջ ծաղկի պես
Փնջով կապած,
Ռեհնին կպած,
Բաց ես եղել դու վարդի պես:

Վարդ ես կոկոն, տերևաշատ*,
Չես թոռոմի` արևաշատ,
Թագավոր ես բարևաշատ,
Բա՛րև տամ քեզ,
Նա՛յիր դու մեզ,
Ոչ թե ամսով, այլ օրե՛ցօր:

Օրեցօրե շատանում ես,
Սիրո մեջ հասունանում ես,
Սրտիս վերքը բաց անում ես,
Բա՛ց արա
տե՛ս,
Թե բժիշկ ես,
Խելքս գլխիցս տանում ես:

Տարար խելքս, զարմանք արիր,
Բարակ մեջքդ ցուցանք արիր,
Էդ կրակով վառման արիր,
Գուցե մահս քեզ հաճո է,
Յա~ր, ա~ման:

  * Բնագրի «տերիվակալ», «արիվակալ», «օրիվակալ», «բարիվակալ» բառերը Բանաստեղծի կողմից վրացերեն բառերի հնչողությանը նմանակած հնարովի բառեր են: Այդպիսիք են ի դեպ նաեւ «նազանի», «մերանի», «զայանի» բառերը, որոնցում մեր սայաթնովագետերը Աննա են փնտրում:
 
 
prev poetry next
Copyright © 2011-2019 Sayat-Nova.am. All Rights Reserved.